ՍԻ ԾԻՆՓԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԲԱՅԴԵՆԻՆ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
25/11/2020
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։
Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստակայանը։ Ծինփինը իր շնորհավորանքում գրել է, որ չին-ամերիկյան հարաբերությունների առողջ ու կայուն զարգացումը ոչ միայն երկու երկրների և ժողովուրդների շահերից է բխում, այլ նաև միջազգային հանրության սպասումներին է համապատասխանում։
Չինաստանի փոխնախագահ Վան Ցիշանն էլ շնորհավորել է Քամալա Հարիսին։