«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր մենք կրկնում ենք մեր կոչը՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել ԼՂՀ-ում առկա էքզիստենցիալ խնդիրները լուծելու համար․ ՀՀ ԱԳՆ

21/06/2023

Փախստականների համաշխարհային օրը կրկին հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Այս մասին ասված է  Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերյան գրառման մեջ։

«Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը ՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել նման քաղաքականությունը կանխելու և ակտիվ միջազգային փոխգործակցության համար ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար առկա էքզիստենցիալ խնդիրները լուծելու համար, ներառյալ նրանց իրավունքների և անվտանգության խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի շրջափակումը»,- ասված է գրառման մեջ։: