«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծ իրականացնել

25/10/2023

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծ իրականացնել:

Այս մասին  РБК-ին հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։

Պարզեցված մաքսային միջանցքը ենթադրում է վարչական բեռի և մաքսային հսկողության միջոցների կիրառման հաճախականության նվազեցում ապրանքների հայտարարագրման և բացթողման ժամանակ համաձայնագիր կնքած երկու երկրների միջև փոխադրումների ժամանակ:

Նա նաև ասել է, որ մաքսային հսկողության արդյունքների փոխադարձ ճանաչման նախագծեր են իրականացվում Ադրբեջանի, Չինաստանի և Մոնղոլիայի հետ։