«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սանչեշն ասել է՝ որ ակումբներ են հետաքրքրված իր ծառայություններով

25/01/2022

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը կիսվել է իր ծրագրերով և խոսել այլ ակումբների հետաքրքրության մասին։

«Որքան գիտեմ, «Միլանը» և «Արսենալը» հետաքրքրված են իմ ծառայություններով, հստակ չեմ կարող ասել: Ես խոսել եմ իմ գործակալի հետ: Ես գիտեմ, թե որ ակումբներն են ինձ կանչում, բայց հիմա չեմ կարող նրանց անունները տալ:

Բայց ես գիտեմ, որ պատրաստ եմ։ Եթե առաջարկ արվի, ես ինձ համար լավագույն որոշումը կկայացնեմ»,- Սանչեշի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Լրատվամիջոցները հայտնում են, որ «Լիլը» պատրաստ է բաց թողնել Սանչեշին մոտ 30 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը 20 հանդիպում է անցկացրել ֆրանսիական թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: