«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունական ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են հայտարարել

04/05/2021

Հունաստանի լրագրողների եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում Մայիսի 1-ի՝ կոլեկտիվ եւ անձնական իրավունքների, սոցիալական արդարության եւ խաղաղության, առողջության եւ անվտանգության համար աշխատավորների պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։

Գործադուլի որոշումն ընդունել է լրագրողների խոշորագույն արհմիությունը՝ Աթենքի օրաթերթերի խմբագիրների միությունը՝ ESIEA-ն, եւ դրա հետ համագործակցող ասոցիացիաները: Քանի որ Մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր էր՝ Մեծ շաբաթը, աշխատավորների մայիսմեկյան ակցիաները հետաձգվել են:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ, մայիսի 1-ի պարտադիր հանգստյան օրը տեղափոխվել է երեքշաբթի օր՝ մայիսի 4-ին:

Մայիսի 4-ի առավոտյան ժամը 6-ից գործադուլ են սկսել զանգվածային լրատվամիջոցների մեծամասնությունը՝ մամուլը, ռադիոն, Համացանցը, մասնավոր եւ պետական հատվածը, ERT հունական հանրային հեռուստատեսությունը, Աթենքի AMHA նորությունների գործակալությունը, տեղական ինքնավարության ռադիոկայանները, տեղեկատվության եւ հաղորդակցությունների գլխավոր քարտուղարությունը, նախարարությունների եւ գերատեսչությունների մամուլի ծառայությունները: