«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

28/02/2022

Բելառուսում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ընթացող բանակցությունները խաղաղության հասնելուն ուղղված քայլերի շուրջ։ Ըստ Правда լրատվամիջոցի՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։

Բանակցություններն ընթանում էին Գոմելի մարզում։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Մինչև բանակցությունների սկսվելը ուկրաինական կողմը հայտնել էր, որ բանակցությունների գլխավոր նպատակն է կրակի անհապաղ դադարեցումը և ռուսական զորքերի հեռացումն Ուկրաինայի տարածքից։

Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտնել էր, որ պայմանավորվածությունները պետք է բխեն երկու կողմերի շահերից։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ դրա նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է և ապաազգայնացումը։