«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական Սբերբանկը հեռանում է եվրոպական շուկայից

02/03/2022

Ռուսական Սբերբանկը հայտարարել է, որ հեռանում է եվրոպական շուկայից։ Այս մասին  ասվում է բանկի տարածած հայտարարությունում։

"Ընթացիկ իրավիճակում Սբերբանկը որոշում է կայացրել հեռանալ եվրոպական շուկայից։ Խմբի դուստր բանկերը բախվել են դրամական միջոցների անոմալ արտահոսքի, ինչպես նաև աշխատակիցների եւ բաժանմունքների անվտանգության սպառնալիքի հետ", - նշվում է դրամատան հայտարարությանը մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ կենտրոնական բանկի կարգադրագրի ուժով Ռուսաստանի Սբերբանկը չի կարողանա լիկվիդայնության մատակարարում իրականացնել եվրոպական դուստր բանկերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։