ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վիրահատել են
10/06/2022
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վիրահատել են: Նա գտնվում է Միքայելյանի հիվանդանոցում:
Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Աղվան Հովսեփյանի պաշտպան ԹԷրիկ Ալեքսանյանը։ Նա այլ մանրամասներ չհայտնեց։
Նրա գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ Հովսեփյանն այսօր չէր մասնակցում դատական նիստին։