«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինին շշով նավթ են նվիրել

18/08/2020

«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեկ շիշ նավթ է նվիրել։ Սեչինի խոսքով՝ շշի մեջ պրեմիումային նավթ է, որն աշխարհում լավագույններից մեկն է։

«Այսօր մեծ ուրախությամբ կցանկանայի ձեզ փոխանցել առաջին նավթը, որն արդյունահանվել է Արեւմտա-Իրկինսկյան հանքավայրի 31-րդ հորից, ապշեցուցիչ բնութագրեր ունի․ ծծումբի պարունակությունը 0,02 տոկոս է։ Սա պրեմիումային նավթ է, աշխարհում լավագույններից մեկը, աշխարհում լավագույնը»,- ասել է «Ռոսնեֆտի» ղեկավարը, փոխանցում է ՌԲԿ-ն։