«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆինանսների նախարարությունը խոչընդոտում է նոր փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, բարդացնում է նրանց կյանքը․ էկոնոմիկայի նախարար

08/01/2021

Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան ասել է, որ կառավարության ներկա ծրագիրը խրախուսում է ձեռներեցությունը, ազատ ձեռնարկատիրությունը և միտված է նրան, որ օժանդակի նոր բիզնեսմենների ի հայտ գալուն, մինչդեռ ֆինանսների նախարարությունը խոչընդոտում է նոր փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին։

«Ֆինանսների նախարարությունը փորձում է մաքսիմալացնել հարկերը, բայց դրանով վնաս է տալիս և խոչընդոտում է նոր բիզնեսմենների, նոր փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքին, բարդացնում է նրանց կյանքը։ Մենք գիտենք ձև՝ խնդիրը հակառակ կողմից լուծելու․ հեշտացնելով բիզնեսմենների կյանքը՝ ստանալ ավելի շատ եկամուտներ բյուջեում։ Մենք կփորձենք էլի համոզել մեր գործընկերներին, որ էն մոտեցումը, որ մենք ենք որդեգրել, այսինքն, ազատականացնել, վերացնել խոչընդոտները, շատ ավելի արդյունավետ գործիք կլինի հարկային ճեղքը կրճատելու համար, քան խստացնելը, որովհետև այդ խստացումները սովորաբար բիզնեսմեններին մղում են դեպի ստվերային դաշտ, և այսօրվա ստվերային դաշտի մեծ մասը գոյացել է նաև այն պատճառով, որ բիզնեսմենները գործում են անհնար օրենսդրական դաշտում»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։

Նա նաև օրինակ է բերել, որ գյուղոլորտում ավելացված արժեքի հարկը 20% է․

«Դա նշանակում է, որ որևէ մեկը հնարավորություն չունի օրինական դաշտում մեծ ծավալի գյուղատնտեսությամբ զբաղվելու, որովհետև ինքը հայտնվում է խիստ անհավասար պայմաններում Գումի շուկայի հետ, որտեղ չկա ոչ մի հարկային ռեժիմ»,- ասել է նա։