«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկնարկել է ՀՀ 2022-ի Ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը

22/01/2022

Այսօր Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՀ 2022 թվականի Ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում կայացան որակավորման հինգ հանդիպումներ, որից հետո մեկնարկեցին հիմնական փուլի հանդիպումները:
Օրվա բոլոր հանդիպումները ընթացան հետաքրքիր և լարված պայքարում՝չնայած Ծաղկաձոր քաղաքում տիրող ցուրտ եղանակի:
Աղջիկների պայքարում ևս կայացան հետաքրքիր և դիտարժան հանդիպումներ, տեղեկացնում են ֆեդերացիայից։
Վաղը առավոտյան կկայանան 4-5 փուլերի հանդիպումները:
Աղջիկներ
1. ՀՄՄ- Ավան-2 10:30(3-րդ կորտ)
2. Վան-1-Վան-2 10:30(1-ին կորտ)
3. Թբիլիսի-Ավան-1 11:00(1-ին կորտ)
4. Սոֆթ Կ.-Կոտայք 11:00(3-րդ կորտ)
Տղաներ
1. Գյումրի-1-ԲԿՄԱ-1 10:00
2. Հնաբերդ-Ֆիմա-3 10:30
3. Ֆիմա-1-Վրաստան 11:00
4. Թբիլիսի-Նոր Նորք-1 11:30
Կեսօրից հետո կմեկնարկեն առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները: