«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է. ԱՀԿ տնօրեն

12/04/2021

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է: Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ԱՀԿ գլխավոչ տնօերենի խոսքով՝ Հունվարին և փետրվարին ողջ աշխարհում վեց շաբաթ շարունակ նկատվում էր կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում: Հիմա արդեն յոթերորդ շաբաթն է՝ վարակվածների թիվն աճում է, և չորրորդ անընդմեջ շաբաթն է, որ աճում է մահացությունը:

ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է նաև, որ կորոնավիրուսը սովորական գրիպ չէ, իսկ փորձագետները դեռևս չգիտեն վիրուսի երկարաժամկետ հետևանքներն օրգանիզմի համար, ուստի անհրաժեշտ է շարունակել պահպանել անվտանգության միջոցառումները: