«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ո՞րն է այժմ Ռուսաստանի ռազմավարությունը պատերազմի երկրորդ փուլում

21/04/2022

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ փուլը ՝ հարձակումն արևելյան Դոնբասի տարածաշրջանում, շարունակվում է: Հարցն այն է, թե արդյոք դա կլինի ավելի հաջողված, քան առաջին փուլը, և արդյոք Ուկրաինան կունենա բավականաչափ զորքեր և սպառազինություններ՝ խոչընդոտելու կամ նույնիսկ արգելափակելու համար ռուսական առաջխաղացումը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի ասել է, որ Դոնբասում գործողությունը «այս ամբողջ հատուկ գործողության ամենակարևոր պահերից մեկն է»։
Այժմ ավելի թարմ ստորաբաժանումները, կուտակվում են Ուկրաինայի հյուսիս-արևելքում: Ըստ CNN-ի ԱՄՆ պաշտոնյաները գնահատում են, որ Ռուսաստանը մոբիլիզացրել է մոտ 78 գումարտակային մարտավարական խմբեր Արևելյան Ուկրաինայում, հավանաբար մոտ 75,000 զինվոր: Դեռ ավելին է հավաքվում Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում։
Լուգանսկի քաղաքները, ինչպիսիք են Սեւերոդոնեցկը, Պոպասնան և Ռուբիժնեն, վերածվել են ավերակների, ոչնչացվել են էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումները:    
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) ասում է, որ «ռուսական ուժերը չեն ձեռնարկել օպերատիվ դադար, որը, հավանաբար, անհրաժեշտ էր Ուկրաինայի հյուսիս-արևելքից դուրս բերված վնասված ստորաբաժանումները Ուկրաինայի արևելքում գործողություններին վերակազմավորելու և պատշաճ կերպով ինտեգրելու համար»:
ԱՄՆ պաշտոնյաները գնահատել են, որ Ռուսաստանը կորցրել է մարտական կրակային հզորության մինչև 25%-ը, որն ուներ մինչ ներխուժումը։
Ռուսական թիրախներից մեկը Սլովյանսկ քաղաքն է , սակայն շրջակա տարածքը ներառում է անտառներ, գետեր և ճահիճներ. Այնտեղ, որտեղ ռուսները սահմանափակված են ճանապարհներով, ինչպես պարզ դարձավ Կիևից հյուսիս, նրանք ավելի խոցելի են ինչպես ուկրաինական անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ թեթև հակատանկային հրթիռների համար:
Ամենից առաջ, ժամանակի դեմ մրցավազքում Ուկրաինային անհրաժեշտ է զենքի և զինամթերքի մշտական մատակարարում, որոնց մեծ մասն այժմ պետք է գա երկրից դուրս՝ մատակարարման երկար գծի միջոցով, որը խոցելի է արգելքների համար: Նրանց անհրաժեշտ է ավելի շատ հակատանկային զենք և շարժական հակաօդային պաշտպանություն։
Ռուսական հարձակումը խափանելու համար հակահարձակումները պետք է պաշտպանված լինեն օդից:
Երեքշաբթի օրը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնն աշխատում է «շուրջօրյա»՝ «աննախադեպ» արագությամբ Ուկրաինա զենք հասցնելու համար: Ներխուժումից հետո ԱՄՆ-ն արդեն թույլատրել է 2,3 միլիարդ դոլարի զենքի և տեխնիկայի առաքում Ուկրաինա:
Առաջիկա պայքարի մեկ այլ կարևոր կողմը գաղափարական է: Ուկրաինական ստորաբաժանումները վայելում են որոշակի ինքնավարություն և խրախուսվում են օգտագործել հնարավորությունները մարտի դաշտում: Նույնիսկ հստակ ուղղության կամ հրամանների բացակայության դեպքում նրանք պայքարելու մոտիվացիա ունեն։ Ի հակադրություն, ռուսական հրամանատարական շղթան կոշտ է։
Որոշ փորձագետների կարծիքով Կրեմլը ցանկանում է շոշափելի առաջընթաց ունենալ մինչև մայիսի 9 -ը, երբ Ռուսաստանը նշում է Հաղթանակի օրը՝ նշելով Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի պարտությունը: Առաջընթացի ներկայիս տեմպերով դա քիչ հավանական է թվում: Շատ ավելի մեծ հարցն այն է, թե արդյոք այս հակամարտությունը ձգվում է մինչև ամառ:

Թարգմանությունը՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                            

Generalnews.am