«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հացահատիկն այսօր ոսկի է դարձել. Լուկաշենկո

22/03/2022

Բելառուսի ցանքարշավն այս տարի կարեւոր է, քան երբեւէ։ Մենք դա անցկացնում ենք մեր հարավային սահմանների մոտ թեժ հակամարտության ֆոնին, ինչպես նաեւ Ռուսաստանի՝ որպես մեր հիմնական դաշնակցի եւ մեր հիմնական շուկայի վրա հսկայական պատժամիջոցների ճնշման համատեքստում, ինչպես նաեւ՝ ամբողջ աշխարհում ածխաջրածինների, պարարտանյութերի եւ սննդամթերքի գների աննախադեպ աճի ֆոնին: Այս մասին այսօր գարնանային դաշտային աշխատանքների պատրաստակամության վերաբերյալ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ հացահատիկն այսօր նոր ոսկի կամ նավթ է դարձել։ ՛՛Գուցե նույնիսկ ավելի թանկ: Եւ քանի որ աշխարհի գլխավոր մատակարարներից մեկը՝ Ուկրաինան, դժվար թե կարողանա լիարժեք ցանքարշավ իրականացնել, գները կշարունակեն աճել: Աշխարհի ամենաաղքատ երկրներում ՄԱԿ-ն արդեն ոչ միայն կանխատեսում է, այլեւ ծրագրում է սովը՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաեւ հայտնել է, որ խնդիր է դրել այս տարի ավելացնել արտահանումն ու 9 մլն տոննա հացահատիկ արտադրել։