«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր պայմանները հստակ են․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ

28/02/2022

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ուղիղ եթերում հայտարարել է, որ բանակցություններում Ուկրաինայի պայմանները հստակ են՝ հրադադար եւ Ուկրաինայի տարածքից ռուսական բոլոր զորքերի դուրս բերում:

Նրա խոսքով՝ միջազգային կոնվենցիաներին, այդ թվում ՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան, "բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում, մինչեւ կողմերը ընդհանուր կոմյունիկե չհայտնեն":

"Եկեք չխախտենք։ Մեր դիրքորոշումը հասկանալի է՝ ոչ մի պայման ու վերջնագիր", – հավելել է նա ։

Ալեքսեյ Արեստովիչը պարզաբանել է, որ առաջին անգամ Կիեւը հրաժարվել է մասնակցել բանակցություններին, քանի որ ռուսական կողմը ցանկացել է "կապիտուլացիայի հանգեցնել Ուկրաինային, իսկ հետո խոսենլ":

"Մենք մի լավ ծիծաղեցինք գրասենյակում եւ առաջին անգամ մերժեցինք բանակցությունները։ Երբ նրանք երկրորդ անգամ խնդրեցին, իսկ այն փաստը, որ իրենք առաջինը մեզ խնդրում են բանակցությունների մասին, շատ բանի մասին է խոսում իմ տեսանկյունից, խոստացան հանել նախնական պայմանները և մենք դրան համաձայնեցինք", – պատմել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։

Նա նշել է, որ Ուկրաինայի պայմանները հասկանալի են՝ հրադադար եւ ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, եւ դա դրված է ուկրաինական կողմի սեղանին:

Հաղորդավարի ճշտող հարցին, թե խոսքը Դոնբասի մասին է, Արեստովիչն ասել է.

"Դոնբասի եւ Ղրիմի մասին է։ Բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից: Միևնույն է, թաղելու են բոլորին, դրա համար ավելի լավ է կամավոր հեռանան։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում այստեղ։ Մեզ մոտ մեկ օրում 100 հազարից ավելի պահեստազորայիններ են հայտնվել" ։