«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանային լարվածությամբ Ադրբեջանը պահում է ճնշումը Հայաստանի վրա. Ժիրայր Լիպարիտյան

01/06/2021

«Գուցե սահմանային լարվածությամբ Ադրբեջանը պահում է ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի վերջինս էլ ավելի լուրջ վերաբերի Նախիջևան- Ադրբեջան միջանցքի խոստմանը: Նման կարծիք է հայտնել ամերիկահայ վերլուծաբան Ժիրայր Լիպարիտյանը՝ «Ինչպիսին պետք է լինի Հայաստանի քաղաքական մտածողությունը պատերազմից հետո» խորագրով քննարկման ժամանակ, հայտնում է Ամերիկայի ձայնը։