«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիային անհանգստացնում է Հունաստան-ԱՄԷ համագործակցությունը պաշտպանական ոլորտում

25/11/2020

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ՝ հայտնում է Ermenihaber-ը։

Հանդիպման ընթացքում երկու երկրները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց երրորդ կողմի հնարավոր հարձակման դեպքում:

Կողմերն ընդունել են նաև համատեղ հայտարարություն, որում դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան  իրավունքների խախտումները, ինչպես նաև նրա ագրեսիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում ու Հարավային Կովկասում։

Թուրքական աղբյուրները նշում են, որ այս համաձայնագիրը Թուրքիայի դեմ է ուղղված։

ԱՄԷ-ն ավելի վաղ աջակցություն էր ցուցաբերել Ֆրանսիային թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների համատեքստում։

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am