«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«73 հոգանոց վաշտին Ջալալ Հարությունյանի հրամանով տեղափոխել են Հադրութ, որը հանձնված է եղել»․ ծնողների նամակը

13/04/2021

«Երեկ հանդիպել եմ 73 զինվորների ծնողների հետ, որոնք նամակ են փոխանցել եւ խնդրել կարդալ․ մենք՝ 67 սպանված եւ 6 անհետ կորած զինվորների ծնողներս, ԱԺ խմբակցություններից պահանջում ենք լսել մեր խնդիրը եւ պատասխան տալ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նրա փոխանցմամբ՝ ծնողները խնդրել են բարձրաձայնել իրենց պահանջը։ «Մինչեւ հոկտեմբերի տասը մեր տղաները գտնվել են մարտական դիրքերում՝ «Մարտունի 3»-ում։ Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվելու։ Խաբելով ասել են, որ տանելու են ապահով վայր։ Սակայն որոշումը եղել է տեղափոխել Հադրութ, որը հանձնված է եղել հոկտեմբերի իննից։ 73 հոգանոց վաշտը, սակայն, տեղափոխել են հոկտեմբերի 13-ին։ Պահանջում ենք բոլոր պատգամավորներից եւ պետական մարմիններից՝ գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ տիրույթ»,-ասված է ծնողների նամակում։ Նրանք կատարվածը դիտավորյալ սպանություն են համարում եւ անուններ են մատնանշում։