«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻԵԴ-ի կոչը Հայաստանին և Ադրբեջանին

05/11/2020

ՄԻԵԴ-ը կոչով դիմել է Ադրբեջանին ու Հայաստանին՝ հորդորելով հետևել գերիների նկատմամբ միջազգային նորմերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դատարանը նշում է այն անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների մասին, ովքեր գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ և կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հետևել համապատասխան պրոցեդուրային»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը չի խորշել ու հենց տեսախցիկի առաջ գնդակահարել է հայ գերիներին, նույնիսկ գլխատել է զինծառայողների: