Ադրբեջանական կողմը դուրս է բերել ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Փառուխ բնակավայրից․ ՌԴ ՊՆ
27/03/2022
Ադրբեջանական կողմը բանակցություններից հետո իր զինված ուժերի ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի շրջանից»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։