«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական կողմը դուրս է բերել ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Փառուխ բնակավայրից․ ՌԴ ՊՆ

27/03/2022

Ադրբեջանական կողմը բանակցություններից հետո իր զինված ուժերի ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Բանակցությունների արդյունքում  ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ  բնակավայրի շրջանից»,- ասվում է ՌԴ  ՊՆ  կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։