«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՆ-ն վիճակագրություն է ներկայացրել․ կորոնավիրուսով վարակվածների քանի տոկոսն է չպատվաստված

20/12/2021

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել։

Ըստ գերատեսչության տվյալների` թեստի դրական պատասխան ստացածների 90.3 տոկոսը պատվաստված չէ Covid-19-ի դեմ։

Չի պատվաստվել նաև 1317 հոսպիտալացվածների 94.9 տոկոսը, իսկ ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 143 քաղաքացուց պատվաստում չեն անցել 95.8 տոկոսը։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 72–ով։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ։