«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինպե՞ս է Շվեյցարիան շարունակում է շահույթ ստանալ ռուսական նավթից ու գազից

23/03/2022

Deutsche Welle-ն հայտնում է, որ Ռուսաստանը շարունակում է վաճառել իր նավթն ու գազը Շվեյցարիայի մասնագիտացված դիլերների միջոցով: Բիզնեսը բերում է միլիարդավոր դոլարներ, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի պատերազմի դեմ պայքարելու համար:

Ալպերում թաքնված Շվեյցարիան հայտնի է որպես բանկային խոշոր կենտրոն: Այնուամենայնիվ ապրանքների առևտուրը ևս կարևոր մաս է կազմում երկրի տնտեսության համար։ Սա կարող է տարօրինակ թվալ մի երկրի համար, որը հեռու է հիմնական առևտրային ուղիներից, առանց դեպի օվկիանոս ելքի և առանց նախկին գաղութների կամ սեփական բնական ռեսուրսների: Այնուամենայնիվ, երկիրը հումքի համաշխարհային առևտրի կարևորագույն կենտրոններից մեկն է:

Շվեյցարիայում արդյունաբերությունն ունի համախառն ներքին արդյունքի զգալիորեն ավելի մեծ մասնաբաժին, քան զբոսաշրջությունը կամ մեքենայական արդյունաբերությունը։

Հսկայական գործարքներն այստեղ կատարվում են գրեթե գաղտնիության պայմաններում: 2018 թվականի կառավարության հաշվետվության համաձայն՝ Շվեյցարիայի միջոցով մշակված առևտրի ծավալը գնահատվել է գրեթե 1 տրիլիոն դոլար։ Վաճառքի առումով շվեյցարական հինգ խոշորագույն ընկերությունները ոչ թե բանկեր կամ դեղագործական ընկերություններ են, այլ ապրանքի վաճառքով զբաղվողներ: Ապրանքների առևտրի ոլորտում ակտիվ 900 ընկերությունների մեծ մասը գտնվում  է Ժնևում, Ցուգում կամ Լուգանոյում:

Աշխարհում վաճառվող նավթի մոտ մեկ երրորդը գնվում և վաճառվում է Ժնևում: Բացի այդ մետաղների համաշխարհային առևտրի երկու երրորդը, ինչպիսիք են ցինկը, պղինձը և ալյումինը, և միջազգային առևտրով վաճառվող հացահատիկի երկու երրորդը վերամշակվում է Շվեյցարիայում:

Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան զեկույցի համաձայն՝ ռուսական հումքի շուրջ 80%-ը վաճառվում է Շվեյցարիայի միջոցով։ Ուկրաինայում մոլեգնող պատերազմի հետ շվեյցարացի քաղաքական գործիչները դառնում են ավելի քննադատական: «Շվեյցարիան այժմ պետք է փակի ռուսական պատերազմի ֆինանսավորման ծորակը», - պահանջել է Սեդրիկ Վերմուտը շվեյցարական սոցիալ-դեմոկրատներից։ Իսկապես, երկիրը գտնվում է բարդ վիճակում: Մինչ այժմ, սակայն, ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները չեն ազդել վառելիքային հումքի առևտրի վրա։

Հավատարիմ մնալով իր պատմությանը՝ Շվեյցարիան պահպանում է իր չեզոք կարգավիճակը և ինքնուրույն պատժամիջոցներ չի սահմանում։ Երկրի էմբարգոյի օրենքը նշանակում է, որ այն կարող է միանալ միայն մյուսների կողմից սահմանված պատժամիջոցներին, երբ հիմնական առևտրային գործընկերները կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում կայացնեն տնտեսական պատժամիջոցների մասին։

Այսպիսով քանի դեռ արևմտյան մյուս երկրները չեն արգելում հումքի առևտուրը, այնուամենայնիվ, շվեյցարացի ապրանքավաճառները կարող են շարունակել գումար վաստակել ռուսական նավթով և գազով։

Թարգմանությունը՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                            

Generalnews.am