«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՂՈւՐԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ . ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ

28/10/2021

Ղուրանում բազմաթիվ էջեր կան Դրախտի(ու նրանում ապրողների) մասին: Այն, որ Մոհամեդը Դրախտ ասելով նկատի է ունեցել իր համար սուրբ գիրք համարվող եբրայական Բիբլիայի Դրախտը, այսինքն Հայկական լեռնաշխարհը, կվկայեն ստորեւ Ղուրանում Դրախտի վերաբերյալ արված բնութագրությունները, որոնք շատ նման են հնագույն այլ աղբյուրներում էլ Հայկական լեռնաշխարհի մասին արված բնութագրություններին.
- "վեհ դիրք", "բարձունք", "լեռ".
-կենաց գոտի, որտեղ վերին ուժերը "տեղակայել են հաստատուն ու բարձր լեռներ".
"Տարածք" "երկնքի ու երկրի հատման"տեղում.
բարեխառն գոտի, որտեղ "ոչ արեւի տապն են տեսնում, ոչ էլ սառնամանիք".
-"Կենտրոն", որտեղ վերին ուժերը "տեղակայել են հաստատուն ու բարձր լեռներ".
-"մարդկանց ժողովելու կենտրոն" "նրանց գոյության եւ թե' մահվան ժամանակ"."հանգստավայր" ջրհեղեղից հետո, Նոյի տապանի հանգրվան.- տեղ, որի "մարդիկ միայն դատաստանի օրը (ջրհեղեղին,- Ս.Մ.) զերծ կմնան պատժից".
- Տեղ, որտեղ ապրել է մարդկանց նախնի Ադամը (ըստ Մոհամեդի մարդու երեք տեսակ կա,- Ս.Մ.).
-Տեղ, որտեղ "երկու այգի" կա (նկատի է առնվում երեւի Մեծ ու Փոքր Հայքերը,- Ս.Մ.).
"Բարեբեր մի բնակավայր", "լավագույն վայր"...
Անտարակույս ասվածներից որոշները թաքնատեսական իմաստ ունեն, որը բացելու տեղը չէ: Ղուրանում շատ-շատ տեղեր կան նաեւ Դրախտի այգիների (դրանց բերք- բարիքի' գինու, տեսակ-տեսակ օշարակների...), նրանում ապրողների (հոգեւոր դասի, կանանց, երեխաների...) մասին: Ասվածներն այնքան կենդանի ու անմիջական են, որ թվում է ասողը այդ ամենը իր աչքերով տեսել է(որը բացառված չէ, քանի որ մարգարեն երկար ժամանակ առեւտրով է զբաղվել...):