Այսօր Ղազախի եւ Իջեւանի սահմանին տեղի կունենա ռազմագերիների փոխանակում. Turan
13/12/2023
Դեկտեմբերի 13-ին՝ օրվա առաջին կեսին, հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ղազախի շրջանում տեղի կունենա ռազմագերիների փոխանակում։ Այս մասին հայտարարել են հինգ օր առաջ, Turan գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները։
Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։
Հայ զինվորները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում և բուն Ղարաբաղում։
2023 թվականի ապրիլին Կապան քաղաքում գերի են ընկել երկու ադրբեջանցի զինվոր։
Թարգմանությունը՝ generalnews.am