«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԱՏՕ-ն որոշել է ուժեր տեղակայել՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ

24/02/2022

ՆԱՏՕ-ն որոշել է լրացուցիչ ցամաքային, օդային և ծովային ուժեր տեղակայել դաշինքի արևելյան հատվածում՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի Բրյուսելում՝ արտակարգ նիստից հետո։
«Ռուսական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում Եվրաատլանտյան անվտանգության համար և կունենան աշխարհառազմավարական հետևանքներ: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բոլոր դաշնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու համար: Մենք լրացուցիչ պաշտպանական ցամաքային և օդային ուժեր ենք տեղակայում արևելյան հատվածում: Մենք բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստվածությունը՝ արձագանքելու բոլոր անսպասելի դեպքերին։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն «որոշել է հավելյալ քայլեր ձեռնարկել Դաշինքի ողջ տարածքում զսպման ու պաշտպանության հետագա ամրապնդման համար»։
«Այսօր մենք խորհրդակցություններ անցկացրեցինք Վաշինգտոնի պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Դաշինքի ողջ տարածքում զսպման և պաշտպանության հետագա ամրապնդման համար: Մեր միջոցառումները եղել և մնում են կանխարգելիչ, համաչափ և ոչ էսկալացիոն», – ասվում է հաղորդագրության մեջ: