«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սինձո Աբեի սպանողը բացատրել է իր արարքը․

09/07/2022

Տեցույա Յամագամին, ով կրակել էր Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա, ի սկզբանե ցանկանում էր հարձակվել մեկ այլ անձի վրա, հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննող մարմինների աղբյուրները։

Ինչպես կալանավորն ասել է հարցաքննության ժամանակ, ի սկզբանե ծրագրել է սպանել որոշակի կրոնական խմբավորման առաջնորդին։ Սակայն հետո մտափոխվել է ու որոշել հանցագործություն կատարել քաղաքական գործչի նկատմամբ, քանի որ նրան համարում էր կազմակերպությունում ներգրավված։ Թե որ կրոնական խմբի մասին է խոսքը, չի նշվում։

Գործակալությունը նշում է նաև, որ ոստիկանները խուզարկել են Յամագամիի տունը և այնտեղ հայտնաբերել պայթուցիկ սարքի և ինքնաշեն զենքի տեսք ունեցող իրեր։

Աբեի վրա հարձակման մասին հայտնի է դարձել հուլիսի 8-ի առավոտյան։ Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի Նարա քաղաքում քարոզարշավի ժամանակ։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի նախկին նավաստի, 41-ամյա Տեցույա Յամագամին թիկունքից մոտեցել է քաղաքական գործչին և որսորդական հրացանով կրակել նրա վրա։ Ավելի ուշ նա բացատրել է, որ Աբեն իբր կապված է եղել «մարդկանց խմբի» հետ, որն իր ընտանիքին ֆինանսական լուրջ խնդիրներ է առաջացրել: