«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական ինքնաթիռը մեկնել է Թեհրան, բայց անսպասելիորեն վայրէջք է կատարել Բաքվում. մանրամասները հայտնի են

30/01/2021

«Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆարշիդ Հուսեյնին ISNA-ին հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի օդաչուն որոշել է վայրէջք չկատարել օդանավակայանում, հայտնում է Trend-ը:

Օդանավակայանի խոսնակի խոսքով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Բաքու, օդաչուն ասել է, որ կմեկնի Թեհրան՝ եղանակի բարենպաստ լինելուց հետո:

Ստամբուլ - Թեհրան երթուղով թուրքական ինքնաթիռը շաբաթ օրը փոխեց ուղղությունը և շարժվեց դեպի Բաքու: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին վկայում են Flight Radar առցանց ցուցատախտակի տվյալները:

 

Տեղեկատվության համաձայն՝ սա Turkish Airlines- ի TK874 չվերթն է: Ենթադրվում էր, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի Թեհրանում տեղական ժամանակով ժամը 00: 05-ին: Վերափոխման պատճառը անհայտ է:

 

Ավելի վաղ «Ջամարան» գործակալությունը հաղորդել էր, որ ահազանգման ազդարարող ազդանշանների ձայներ են լսվում Թեհրանի արեւմտյան շրջաններում: Ավելի ուշ ISNA գործակալությունը, վկայակոչելով Թեհրանի նահանգի ղեկավարությանը, հայտնեց, որ կազմակերպություններից մեկի համակարգի անսարքությունն առաջացրել է տագնապի ազդանշանների ձայն: Գործակալությունը նշում է, որ անսարքությունից հետո ազդանշանն անջատվել է: Միևնույն ժամանակ, կազմակերպության անվանումը չի հրապարակվել:

Trend-ը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը շարքից դուրս է եկել: Թեհրանից արեւմուտք գտնվող Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանի տարածքում դադարեցվել է էլեկտրաէներգիան: Տեղեկություն կա, որ օդանավակայանում թռիչքները դադարեցվել են: Հաղորդվում է նաեւ, որ Ստամբուլից Թեհրան թռչող ինքնաթիռը, Թեհրանի վրայով մի քանի թռիչքներից հետո, փոխել է ուղղությունը դեպի Բաքու:

Թարգմանեց Աննա Հակոբյանը: