«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինն ակտիվ աշխատում է. Պեսկով

31/08/2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ։ Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ: Դուք ամեն օր նրան տեսնում եք, նախագահն ակտիվ աշխատում է, և պատվաստումը, իսկապես, դրական արդյունք է տվել», ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Պուտինը թեստեր է հանձնում այն ժամանակ, երբ դա նպատակահարմար են համարում բժիշկները։ Պուտինն առաջին անգամ պատվաստվել է մարտի վերջին, որից հետո երկրորդ պատվաստումն արել է 3 շաբաթ անց: