«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան՝ Հայաստանին ու Արցախին. Սիմոնյան

28/02/2023

Միանշանակ դա մեր կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում և չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ այն հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի պարտադիր պահանջը:

«Առնվազն խոստանում եմ, որ իրենք դրանից երջանիկ չեն լինելու»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, թե միջազգային առումով  Հայաստանը բավականին մեծ հաջողություններ է գրանցում:
 «Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի  մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան՝ Հայաստանին ու Արցախին՝ քաղաքական առումով: Այո՛, մենք տուժեցինք, այո՛, մենք ծանր ենք տանում, այո՛, մենք խնդիրներ ունենք, բայց քաղաքական  առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ», - նշեց ԱԺ նախագահը: