«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սորոսի գրասենյակը 600,000 ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին

20/07/2020

<p style="text-align: justify;">Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (Հանրության լայն շրջանակներում հայտնի է որպես Սորոսի գրասենյակ) մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար: ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի շրջանակում Հիմնադրամի ուշադրությունը կենտրոնացած է միայնակ տարեցների, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ընտանեկան բռնության ենթարկվածների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, սոցիալապես խոցելի ընտանիքների իրավունքների պաշտպանության վրա: Հիմնադրամի աջակցությամբ բարձրաձայնվել են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև նրանց տրամադրվել է ուղղակի սոցիալական աջակցություն՝ հաղթահարելու համաճարակի և ինքնամեկուսացման հետևանքով առաջացած դժվարությունները:</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր`&nbsp;lurer.com</em></p> <p style="text-align: right;"><em><button aria-hidden="true" aria-label="React" data-hover="tooltip" data-tooltip-alignh="center" data-tooltip-content="React" data-tooltip-position="above" id="js_2n2" tabindex="-1"></button></em></p>