Հնդկաստանի Գուջարաթ նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
09/04/2022
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում XE կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել Մումբայից մեկնած տղամարդու մոտ, շաբաթ օրը հայտնել են նահանգի իշխանությունները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Տղամարդը աշխատանքի համար եկել է Վադոդարա և մնացել հյուրանոցում։ Երբ տղամարդու ջերմությունը բարձրացել է, մասնավոր լաբորատորիայում COVID-19-ի համար թեստ է անցել, որը դրական է եղել:
Որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձել է Մումբայ: