«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բիլ Գեյթսը կրկին խոսել է մարդկության «չիպավորման» մասին

16/06/2022

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիրներից և նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսը ծաղրել է Internet Explorer բրաուզերի աջակցությունը դադարեցնելու ՏՏ հսկայի որոշումը։ Ինչպես նշում է Business Insider-ը, միլիարդատերը ծրագրի անջատումը կատակով կապել է մարդկության «չիպավորման» հետ։

«Կարծես թե, վերջապես մեր չիպերը վերջացել են», - ասել է աց Գեյթսը: Այսպիսով, նա պատասխանել է ամերիկյան The Daily Show հեռուստաշոուի հրապարակմանը, որում նրանք հիշեցնում էին դավադրության տեսություններն առ այն, որ կորոնավիրուսի պատվաստանյութի հետ մեկտեղ մարդկանց մեջ չիպ է ներարկվել։

«Վայ, Բիլ Գեյթսը կոչ է անում բոլորին պատվաստվել, իսկ մեկ տարի անց նրանք անջատում են Internet Explorer-ը: Պատահականությո՞ւն», - ասված է հրապարակման մեջ։

2020-2021 թվականներին՝ համաճարակի ժամանակ, ցանցում չափազանց տարածված էր այն տեսությունը, թե Բիլ Գեյթսը մեղավոր է կորոնավիրուսի տարածման մեջ և պատրաստվում է չիպավորել աշխարհի բնակչությանը՝ այն վերահսկելու համար։ Նշվում էր, թե չիպերը տարածվում են պատվաստանյութերի կամ 5G աշտարակների միջոցով: