«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փոխանցվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն

14/04/2021

Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն՝ նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։  Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1543։