«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտագաղթի միտումներ երևում են, բայց չեմ կարծում, որ ՌԴ սահմանը բացվելու պարագայում արտագաղթի մեծ ալիք կունենանք. Արտակ Մարկոսյան

27/01/2021

Չեմ կարծում, որ փետրվարի 1-ից ՌԴ սահմանը բացվելու պարագայում արտագաղթի մեծ ալիք կունենանք, թեև միտումներ երևում են, սակայն քանի որ դեռևս հնարավորություն չկա մասնագիտական լուրջ հետազոտություններ իրականացնելու և գնահատումներ անելու, դեռևս վաղ է դրա մասին խոսելը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե քանի որ ՀՀ քաղաքացիներից շատերը պատերազմից հետո սպասում էին սահմանների բացմանը՝ երկիրը լքելու համար, արդյո՞ք սահմանների բացումը արտագաղթի մեծ ալիքի չի հանգեցնի։

«Կարծում եմ աշխատանքային միգրանտների մեծ ալիք կլինի։ Նրանք, ովքեր նախորդ տարիներին չեն կարողացել մեկնել հիմա, եթե համապատասխանում են պահանջներին, կգնան։ Արտագաղթի մասին խոսելը դեռ վաղ է, կարծում եմ, թեև կան նման մտադրությունների մասին միտումներ, սակայն առայժմ կարելի է խոսել ժամանակավոր միգրանտների մասին, հատկապես, որ նախորդ տարի չեն մեկնել, իսկ այս տարի այնտեղ շինարարության հետ կապված աշխատուժի խնդիր կա»։

Նա նշեց, որ ՌԴ-ում կանխատեսում էին, որ եթե միգրատները չմեկնեն՝ տեղացիները շինարարական ոլորտում առկա թափուր աշխատեղերը կլրացվեն, սակայն պարզվեց, որ ռուսներն այնքան էլ հակված չեն շինարարության ոլորտում աշխատելու ու այժմ հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ սահմանները բացվեն, որպեսզի աշխատուժ ներգրավվի շինարարության ոլորոտում։

«Թերևս ժամանակավոր միգրանտների մեծ արտահոսք կլինի, իսկ մշտական արտագաղթի մասին խոսելը դեռևս վաղ է, դեռ որոշ ժամանակ սպասել է պետք»։

Նա նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նախորդ տարի ուսումնասիրությունները չեն արվել, կատարվել, 2019 թ-ին երկրի բնակչության բնական հավելաճի բավական դրական միջումներ ունեինք, մեկնողների թիվը նվազել էր։

«2019 թ-ի տվյալներով՝ բնակչության բնական հավելաճը նվազել էր 5400-ով, նախորդ տարվա 13 400-ի դիմաց, այսինքն, 2.5 անգամ տեմպը նվազել էր։ 2020 թ-ին կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով մահերով պայմանավորված՝ բնակչության հավելաճը բավական ցածր կլինի, կարծում եմ, մոտ 4 անգամ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազած կլինի»,-ասաց նա։