Թուրքիան պատրաստ է զարգացնել Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրը. Դեմիր
30/04/2021
Թուրքիան մտադիր է նոր մակարդակի հասցնել Ադրբեջանի հետ տեխնոլոգիական համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Անադոլուն։
«Թուրքիան պատրաստ է զարգացնել Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրը, միավորելով երկու պետությունների հնարավորությունները» , – ասել է Դեմիրը։