«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան պատրաստ է զարգացնել Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրը. Դեմիր

30/04/2021

Թուրքիան մտադիր է նոր մակարդակի հասցնել Ադրբեջանի հետ տեխնոլոգիական համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Բաքվում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Անադոլուն։

«Թուրքիան պատրաստ է զարգացնել Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրը, միավորելով երկու պետությունների հնարավորությունները» , – ասել է Դեմիրը։