«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանի վարչապետը «Սպուտնիկ V»-ն համարել Է արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութ

05/05/2021

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել Է, որ երկրում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն համարում են անվտանգ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը։

«Մենք ռուսաստանյան պատվաստանյութը համարում ենք արդյունավետ եւ անվտանգ»,-հայտարարել Է Միցոտակիսը՝ ելույթ ունենալով առցանց հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել Էր Financial Times հրատարակության կողմից: Վարչապետը նշել Է զբոսաշրջության նշանակությունը երկկողմ հարաբերությունների համար: «Ռուսաստանը շատ կարեւոր շուկա Է Հունաստանի տուրիստական ճյողի համար»,-հայտարարել Է նա: Ավելի վաղ “Та Неа” թերթը հաղորդել Էր, որ Հունաստանը մտադիր Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրել, քննարկվում են Moderna-ն եւ «Սպուտնիկ V»-ն: