«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ձկան յուղը կարող է բարձրացնել մանրէների դեմ հակաբիոտիկների արդյունավետությունը

10/06/2021

Ձկան յուղի բաղադրության մեջ մտնող յուղաթթուները կարող են բարձրացնել հակաբիոտիկների արդյունավետությունը ամենաուժեղ բակտերիալ վարակների ժամանակ։ Այս մասին տեղեկացվում է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են mBio ամսագրում։

Վերջին տարիներին հայտնի հակաբիոտիկների մեծամասնության հանդեպ անընկալունակ սուպերմանրէները լուրջ խնդիր են դարձել բժշկության համար։ Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, ավստրալացի կենսաբանները՝ Ֆլինդերսի համալսարանից միկրոկենսաբան, բժիշկ Բարթ Էյքելկամպի գլխավորությամբ, առաջին անգամ հայտնաբերեցին սովորական ձկան յուղի հատկությունը՝ քայքայել սուպերմանրէների պաշտպանությունը։ Գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների հանդեպ բջիջների կայունության վրա ազդում է օմեգա-3 դասի սննդային լիպիդների կլանումը։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ յուղաթթուները, որոնք մանրէներն օգտագործում են սնվելու համար, տեղավորվում են մանրէների մեմբրանում եւ այն ավելի թափանցելի դարձնում հակաբիոտիկների համար։

Մասնագետները հույս ունեն, որ այս հայտնագործությունը կարող է օգնել սուպերմանրէների դեմ պայքարում եւ կնպաստի վտանգավոր ներհիվանդանոցային վարակների բուժման նոր մոտեցման մշակմանը՝ հիմնված հակաբիոտիկների եւ յուղաթթուներով գերհագեցած օմեգա-3-ով հավելումների համալիր օգտագործման վրա։