«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 176 նոր դեպք․ ապաքինվել է 84, մահացել 2 քաղաքացի

23/08/2020

 Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42 792 դեպք, որոնցից 35 991-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1501 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 19 5194 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 852 (ավելացել է ևս 2-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 71, 62 տարեկան տղամարդիկ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: