Հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը հաղթանակից հետո կատարում են ՀՀ օրհներգը․ տեանյութ
19/11/2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հավաքականի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը տոնում են Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակն ու Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի նվաճումը։
Ֆուտբոլիստներն ու մարզիչները կատարում են ՀՀ օրհներգը, նաև զինվորական ողջույն են տալիս։
«Խոակին Կապառոսի խնդրանքով, հանդիպումից հետո, Նիկոսիայի GSP մարզադաշտում կրկին հնչել է ՀՀ պետական օրհներգը»,- գրել է ՀՖՖ-ն։