«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


9 գյուղի հակակարկտային կայանների մարտկոցները գողացել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

10/05/2021

Հատկապես տարվա այս եղանակին գյուղատնտեսության զարգացման համար հակակարկտային կայանների անխափան գործունեությունն առանցքային նշանակություն ունի:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվում է՝ ոմանք գիտակցում են սա, ոմանց համար էլ անձնական շահն ամեն ինչից վեր է:

Ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտ-ապրիլ ամիսներին Երասխահուն, Վարդանաշեն, Արգավանդ, Մարգարա գյուղերի հակակարկտային կայաններից գողացել են 7 մարտկոց՝ ՊՈԱԿ-ին պատճառելով 240.000 դրամի վնաս:

Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 27-ամյա մի բնակիչ։ Նա Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ նա գողացել էր նաեւ Արմավիրի մարզի Սարդարապատ, Արեւիկ, Ալաշկերտ, Մրգաշատ, Արազափ գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցները:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի քննչական վարչություն: