«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Թուրքիան Լիբիա է ուղարկել հրթիռային արձակման կայանքներ եւ հրետանի. լրատվամիջոց

20/07/2020

Թուրքիան Լիբիա է ուղարկել հրթիռային արձակման կայանքներ եւ հրետանի՝ առանցքային ռազմավարական միջերկրածովյան Սիրթ քաղաքի համար սպասվող ճակատամարտում ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու համար, հայտնում է Milliyet-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիան Սիրթի մերձակայքի դիրքեր է տեղափոխել T-122 Sakarya բազմակի օգտագործման հրթիռային արձակման կայանքներ եւ T-155 Fırtına  ինքնագնաց զենք, որոնք արդյունավետորեն օգտագործվում են Սիրիայում ռազմական գործողություններում:

ԱՀԿ-ից հայտարարել են, որ մտադիր են վերադարձնել Սիրթը, որը Լիբիայի հիմնական նավթային տերմինալների դարպասն է, եւ Ալ Հուֆրա ավիաբազան, որը տեղակայված է նավթային շրջանում, այն իր վերահսկողության տակ է վերցրել գեներալ Խալիֆ Հաֆթարը:

Շաբաթ շուրջ 200 տրանսպորտային միջոցներից կազմված շարասյունը Միսրատայից Միջերկրական ծովի ափի երկայնքով շարժվել է արեւելք՝ դեպի Թավերգա քաղաք, որ Սիրթ տանող ճանապարհի մեկ երրորդն է, հայտնում է Reuters-ը:

Եգիպտոսը նախազգուշացրել է, որ Սիրթը կամ Ալ Հուֆրան գրավելու ցանկացած փորձի կպատասխանի ռազմական ճանապարհով: Նա զորք եւ զենք է տեղակայել Լիբիայի հետ իր արեւմտյան սահմանին եւ անցկացրել ցամաքային ու ծովային զորավարժություններ հնարավոր միջամտությանը պատրաստվելու շրջանակում:

Աղբյուր` News.am