«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրաշք է, երբ սերը կյանք է ծնում.... սարսափելի է, երբ այն կիսատ է մնում.... Աշխեն Զուրաբյան

14/02/2022

Generalnews.am-ը ներկայացնում է  Աշխեն Զուրաբյան-ի "Ապրող հերոսներ" շարքը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։
Սերը....աշխարհի արարիչ ուժը, կենարար հեղուկը, հոգու ապրող ու ապրեցնող բնակիչը.... անսահման կարող է լինել սերը, կարող է անսահման երջանիկ դարձնել մարդուն, թևեր տալ, երկինք հանել.....Հրաշք է, երբ սերը կյանք է ծնում.... սարսափելի է, երբ այն կիսատ է մնում....
Պատերազմի կիսատ մնացած սերերից է Աննայի ու Տիգրանի սերը, տանկիստ Տիգրանի, այն Տիգրանի, ով հայոց մեծանուն արքայի անունն է կրում.....և կարծես հենց այդ անունն էլ ճակատագրական եղավ.....

Нет описания.

Տիգրանը զինվոր էր.... Աննայի հետ դեռ դպրոցական տարիքից էին ընկերություն անում.գրեթե բոլորս գիտեինք։Ճիշտ է` Տիգրանը մեր դպրոցից չէր, բայց Աննան մեր գեցեցկուհի աշակերտուհին էր,ով իր շքեղ ձայնով զարդարում էր մեր դպրոցական միջոցառումները..... Էնքա՜ն սիրուն էր իրենց սերը,որ բոլորս վստահ էինք`Տիգրանը գա` սիրուն ընտանիք են կազմելու....Մենք մի վայրկյան անգամ չէինք կասկածում, որ այդպես պիտի լինի, սակայն.....սակայն ճակատագիրը ճակատագրական անունը կրող հերոսի համար այլ բան էր պահել.....
Ծնված և մեծացած լինելով ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, մանկուց զգացած լինելով ոսոխի մահաբեր շունչը` Տիգրանը մեծացել էր որպես զինվոր, հայրենյաց նվիրյալ, այդպես էլ վարվեց` կյանքը նվիրելով հայրենիքին.....

Нет описания.

104 օր էր մնացել, որ գա ու հասնի իր Աննային,բայց Տիգրանը, տանկիստ հերոսը հայրենիքի սերը բարձր գնահատեց իր հոգու սիրուց... Աննայի սիրուց..... Ասում են` այնքան էր սիրում իր զենքը, որ (եղնիկ) էր անվանել....104 օր էր մնացել,որ հերոսը գա և երջանկացնի իր սիրելիին, սիրուն ընտանիք կազմեն ու լիքը բալիկներ ունենան.... ընդամենը 104 օր, բայց.....եկավ, բայց եռագույնով ծածկված եկավ, եկավ,բայց իր մատաղ արյամբ Արցախի հողը ներկած ու հերոսացած եկավ....եկավ, բայց Աննայի ու իրեն սիրող ու սպասողների սրտերում բնակվելու եկավ......

Нет описания.

Հերոս Տիգրան Սիմոնյանի խոսքերն են (....ավելի լավ ա մեռնեմ,քան եղնիկս խփված տեսնեմ...)... Նա գնաց`այդպես էլ չտեսնելով Արցախ աշխարհի,Շուշիի (խփվելը), հարազատ-սիրելիների սրտերի ու հոգու խփվելը.....Ողջ հայ ազգի սրտի ցավը ՝ իր և իր նման հազարավոր լույս էակների չլինելու պատճառով.......