«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր Զելանդիան կսկսի կրկին բացվել աշխարհի համար

03/02/2022

Նոր Զելանդիան հայտարարել է, որ կսկսի կրկին բացվել աշխարհի համար՝ վերջ դնելով սահմանային գրեթե երկու տարվա խիստ կանոններին, հայտնում է CNN-ը:

Վարչապետ Ջասինդա Արդերնը ներկայացրել է հինգ քայլից բաղկացած ծրագիր, որը այս ամսվա վերջից թույլ կտա լիովին պատվաստված նորզելանդացիներին սկսել ճանապարհորդել: Նրանք ժամանելուն պես պետք է ինքնամեկուսացվեն, բայց հարկ չի լինի տեղավորվել պետական կարանտինային հաստատություններում:

Ծրագրի համաձայն՝ Ավստրալիայից կամ առանց վիզայի երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ եվրոպական շատ երկրներից ամբողջությամբ պատվաստված ճանապարհորդները մինչեւ հուլիս կկարողանան մուտք գործել Նոր Զելանդիա եւ ժամանելուն պես ինքնամեկուսացվել:

Կառավարության կայքում նշվում է, որ «ինքնամեկուսացումը կարող է լինել ձեր տանը կամ հարմար այլընտրանքային կացարանում», ուստի դեռ հայտնի չէ՝ արդյոք կացության իրավունք չունեցողները ինքնամեկուսացման նպատակով կկարողանան օգտվել հյուրանոցներից, վարձակալած բնակարաններից կամ նմանատիպ այլ կացարաններից։