«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԱՏՄ-ն վերահսկում է համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքները

24/10/2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ։

«Վերահսկողական աշխատանքներն առավել գործնական և արդյունավետ իրականացնելու նպատակով ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի առաջարկությամբ և պատկան մարմինների մասնակցությամբ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր են հրավիրվել` խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով:

 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱՏՄ-ի, մարզպետարանների, ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով համայնքներում խմելու ջրի որակական չափանիշերի ստուգմանը, ինչպես նաև ջրամբարների, ջրառների պահպանության ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր ու անելիքներ»,- ասված է ԱԱՏՄ հաղորդագրության մեջ։