«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ հակամարտության կարգավորման պայմանավորվածություններն այս փուլում պահպանվում են. Պենտագոն

25/11/2020

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության արդյունքում, պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, փոխանցում է ТАСС-ը։
 «Բարեբախտաբար, ես կարող եմ ասել, որ այժմ կա խաղաղ պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը, ըստ ամենայնի, պահպանվում է այս փուլում»,- հավելել է նա:
 

mamul.am