«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական ASELSAN-ը 32 մլն-ոց համաձայնագիր է կնքել միջազգային պատվիրատուի հետ

23/03/2022

Թուրքական ռազմարդյունաբերական ոլորտի ամենախոշոր ընկերությունը՝ «ASELSAN»-ի և արտասահմանյան պատվիրատուի միջև, որի անունը չի հրապարակվում, կնքվել է համաձայնագիր հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) պահեստամասերի մատակարարման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ավելի քան 35մլն դոլարանոց պայմանագիրը նաև ներառում է վերապատրաստման դասընթացներ: Իսկ պահեստամասերի առաքումը կիրականացվի մաս-մաս մեկուկես տարվա ընթացքում։

Ուշագրավ է, որ թեմային անդրադարձած թուրքական լրատվամիջոցները չեն մանրամասնում, թե ով է պատվիրատուն: