G7-ի երկրները կավելացնեն ԱՄՀ-ի պահուստները 650 միլիարդ դոլարով՝ պանդեմիայի դեմ պայքարը ֆինանսավորելու համար
17/03/2021
G7-ի երկրները կավելացնեն ԱՄՀ-ի պահուստները 650 միլիարդ դոլարով՝ պանդեմիայի դեմ պայքարը ֆինանսավորելու համար, հաղորդում է Kyodo-ն:
Պահուստների ավելացումը կօգտագործվի կորոնավիրուսից տուժած զարգացող տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու հարցով միջոցների փաթեթը ֆինանսավորելու համար:
«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսական ղեկավարները հինգշաբթի կայանալիք օնլայն հանդիպման ժամանակ գործարք կկնքեն: