«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարդենիկցի գործարարը նյութական օգնություն է ցուցաբերել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին

14/10/2020

«Հոկտեմբերի 14-ին Վարդենիկ գյուղ է հասել արտերկրից ուղարկված նյութական հումանիտար օգնությունը, որը հատկացվում է առաջնագծում մարտնչող մարտիկներին։ Այն տրամադրվել է վարդենիկցի գործարար Արթուր Այվազյանի կողմից։

Օգնության բեռների ցանկում են բուժսպասարկման նշանակության 2 ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, 1000 կոմպլեկտ զինվորական հագուստ, բենզինով աշխատող հոսանքի 40 հատ շարժական կայան, 10 հատ պերֆերատոր, Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաների համար շորեր և անհրաժեշտ այլ պարագաներ։

Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հավաստմամբ` վարդենիկցի գործարարների կողմից առաջնագծին տրամադրվող աջակցությունը շարունակական է։ Առաջիկա օրերին արտերկրից սպասվում է ևս չորս մեծ բեռնատարների ժամանում` առաջնագծի և թիկունքի համար անհրաժեշտ բեռներով»,- տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան գրառումից: